Արգանդի վզիկի քաղցկեղը համարվում է քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկը, որն ամեն տալի հազարավոր կյանքեր է խլում, սակայն հիվանդության ախտանշաններն իմանալը կօգնի 50%-ով բարձրացնել բարեհաջող բուժման հավանականությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արգանդի վզիկի քաղցկեղիմասին վկայող հիմնական ախտանշանները, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել խնդիրը և ազատվել դրանից: Պապիլոմաներ: Մարդու պապիլոմավիրուսը դրսևորվում է պապիլոմաների տեսքով (հատկապես՝ հեշտոցում), սակայ ն այս վիրուսի որոշ տեսակները կարող են դառնալ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառ, քանի որ զգալիորեն բարձրացնում են հիվանդության առաջացման հավանականությունը: Սա է պատճառը, որ պապիլոմաների դեպքում հարկավոր է անհապաղ գինեկոլոգիական բուժզննում անցնել: Արտասովոր արտադրություն: Քաղցկեղի այս տեսակի առաջին ախտանշաններից մեկը արգանդի պատերի քայքայում է, որի դեպքում այդ քայքայված մասնիկները դուրս են գալիս հեշտոցի միջոցով: Սովորաբար հեշտոցային արտադրության տեսքն ու հոտը տարբեր կանանց մոտ տարբեր է լինում, սակայն բոլորն էլ գիտեն, թե որն է իրենց համար նորմալ համարվում: Կանայք պետք է շատ ուշադիր լինեն և ցանկացած փոփոխության դեպքում դիմեն մասնագետին: Սովորաբար նման փոփոխությունները վկայում են որևէ այլ խնդրի կամ վարակի մասին, սակայն չի կարելի բացառել նաև քաղցկեղը: Ցավ ու արյունահոսություն: Արգանդի վզիկի քաղցկեղը քայքայում է արգանդի պատերը և, եթե դա տեղի է ունենում ագրեսիվ կերպով, սովորաբար ի հայտ է գալիս սուր ցավ: Բացի այդ, օրգանների վնասվածքի պատճառով կարող է նկատվել նաև արյունահոսություն: Ընդ որում՝ վնասվել կարող են նաև այլ օրգանները (օրինակ՝ միզապարկը կամ ուղիղ աղիքը), ուստի արյունը կարող է նկատվել մեզի կամ կղանքի մեջ: Սակավարյունություն (անեմիա): Արգանդի վզիկի քաղցկեղի ամենատարածված բարդություններից մեկն անեմիան է: Այն ուղեկցվում է հոգնածությամբ ու տախիկարդիայով, որոնք ի հայտ են գալիս անգամ չնչին ծանրաբեռնվածության դեպքում: Խնդիրներ՝ կապված միզարձակության հետ: Երբ արգանդն ուռչում է, այն սեղմում է մոտ գտնվող օրգանները, մասնավորապես՝ երիկամներն ու միզապարկը, ինչը խանգարում է միզասեռական համակարգի աշխատանքը: Այսպիսով՝ ցավի և անընդհատ միզելու ցանկության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին՝ տհաճ հետևանքներից խուսափելու համար: Քաշի կորուստ: Արգանդի վզիկի քաղցկեղը կարող է դառնալ քաշի կտրուկ կորստի պատճառ: Եթե կնոջ քաշն անընդհատ նվազում է, սակայն նա չի փոխել իր սննդակարգն ու կենսակերպը, ապա հարկավոր է դիմել բժշկին, քանի որ կիլոգրամների կորուստը երբեք առանց պատճառ չի լինում: Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում քաշի կորուստը սովորաբար ուղեկցվում է ախորժակի վատացմամբ, ուստի այս ախտանշանը նույնպես ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Հարկ է հիշել, որ ցանկացած կասկածի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել, քանի որ այս դեպքում ժամանակն անչափ մեծ նշանակություն ունի: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ նշված ախտանշանները կարող են բնավ չլինել քաղցկեղի հետևանքով, սակայն կարող են վկայել մի շարք ոչ պակաս լուրջ հիվանդությունների մասին: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-22 10:34:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003