Կուպերոզը քրոնիկ ոչ վարակիչ մաշկային հիվանդություն է, որը դրսևորվում է դեմքի մաշկի կարմրությամբ, թարախային ցանով ու անոթային աստղիկներով: Ամենից հաճած այս հիվանդությունը հանդիպում է 44-65 տարեկան կանանց շրջանում: Այս բազմագործոն հիվանդությունը կարող է պայմանավորված լինել անոթային, նյարդային, էնդոկրին, մարսողական կամ իմունային համակարգերի աշխատանքի խանգարմամբ, ուստի այն բուժելու համար անհրաժեշտ է առաջին հերթին վերացնել դրա առաջացման պատճառները: Կոսմետիկ միջամտության դեպքում շատ լավ արդյունքի կարելի է հասնել հեղուկ ազոտի օգնությամբ (կրիոմերսում), թթվածնի ու օզոնի ներարկումներով և մի շարք այլ մեթոդներով: Եթե կուպերոզը բարդացած է դեմոդեկոզի (մաշկի մակաբույծ տիզ) առկայությամբ, ապա առանց ծծումբ և մետրանիդազոլ պարունակող դեղորայքի, որն օգնում է նվազեցնել բորբոքումները, բուժումն անհնար կլինի: Հարկ է հիշել, որ միայն կոմպլեքս բուժման դեպքում է կարելի հասնել լավ արդյունքների: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-20 11:09:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003