Մարդկային մարմինը զարմանահրաշ է: Ցանկացած խնդրի դեպքում այն յուրահատուկ ազդանշաններով փորձում է զգուշացնել այդ մասին: Ազդանշաններն ու ախտանշանները հաղորդելու միջոցներից մեկը մարդու աչքերն են: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աչքերի 8 հիվանդություն, որոնք հուշում են օրգանիզմի այս կամ այն հիվանդության մասին: Չբուժվող ակնագարուկ (տիկնակլունձ): Ակնագարուկը կարող է ցավել և անհանգստություն պատճառել, սակայն սովորաբար այն անցնում է մի քանի օրից: Եթե 3 ամսվա ընթացքում ակնագարուկը չի անցնում, ապա դա կարող է լինել քաղցկեղի շատ հազվադեպ հանդիպող մի տեսակ, որն անվանվում է ճարպագեղձերի կարցինոմա: Նույնը վերաբերում է նաև այն ակնագարուկին, որը միշտ հայտնվում է նույն տեղում: Հոնքերի մազաթափություն: Հոնքերի մազաթափությունը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Եթե հոնքի արտաքին հատվածը սկսում է անհետանալ, ապա կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Հոնքերի մազաթափությունը կարող է պայմանավորված լինել վահանաձև գեղձի հիվանդություններով: Աղոտ տեսողություն: Համակարգչով երկար աշխատելու հետևանքով կարող են նկատվել աչքերի այրոց ու տեսողության աղոտացում: Եթե համակարգչի էկրանին նայելու ընթացքում տեսողությունը դառնում է աղոտ, ապա դա պայմանավորված է համակարգչային տեսողության համախտանիշով, որի դեպքում աչքերը լարվում են՝ համակարգչի էկրանին կոնտրաստի բացակայության հետևանքով: «Կույր» կետ: Փոքրիկ «կույր» կետը կարող է շատ ավելի լուրջ խնդիր լինել: Եթե կույր կետը վառվռուն «կրակների» հետ է կամ իրենից ալիքաձև գիծ է ներկայացնում, ապա դա կարող է լինել միգրենի արդյունքում: «Կույր» կետերն ուղեկցում են գլխացավերը: Դուրս ցցված աչքեր: Աչքերի դուրս ցցված լինելու զգացողությունը կարող է պայմանավորված լինել վահանաձև գեղձի հիվանդություններով: Աչքերի դուրս ցցված լինելու առավել տարածված պատճառը վահանաձև գեղձի գերակտիվությունն է, որն անվանվում է հիպերթիրեոզ: Աչքերի սպիտակ հատվածի դեղնածություն: Այս վիճակն անվանվում է դեղնախտ: Այն հաճախ հանդիպում է նորածինների մոտ, որոնց լյարդի գործառույթը դեռ ամբողջությամբ զարգացած չէ, սակայն կարող է ի հայտ գալ նաև մեծահասակների մոտ: Սա կարող է լինել լյարդի, լեղապարկի կամ լեղուղիների հետ կապված խնդիրների նշան: Մշուշոտ տեսողություն շաքարային դիաբետի դեպքում: Շաքարյին դիաբետով տառապող մարդիկ ավելի հակված են աչքերի հիվանդությունների առաջացման վտանգին: Ամենից տարածվածը դիաբետիկ ռետինոպաթիան է, որն ազդում է աչքերի արյունատար համակարգի վրա: Այս հիվանդությունը տարեցների կուրության հիմնական պատճառն է: Դիպլօպիա, աղոտ տեսողություն կամ տեսողության կորուստ: Հանկարծակի առաջացած դիպլօպիայի, աղոտ տեսողության կամ տեսողության կորստի դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկին, քանի որ այդ ախտանշանները կարող են նախազգուշացնել գլխուղեղի կաթվածի մասին: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-20 11:05:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003