Պտուկից արյունային արտադրությունը երբևէ չի կարող համարվել նորմալ երևույթ: Ոչ նորմալ է համարվում նաև, երբ առկա է որևէ արտադրություն միայն մեկ կրծքագեղձից, երբ արտադրությունը առատ է, ինչպես նաև երբ արտադրություն է լինում առանց պտուկը սեղմելու կամ կրծքագեղձը կթելու: Ցավոք, միայն արտադրության գույնով հնարավոր չէ պարզել՝ արտադրությունը հիվանդության նշան է, թե ոչ: Պտուկից արտադրությունը կարող է լինել թափանցիկ, սպիտակ, դեղին, գորշ կամ կանաչ: Պտուկից ֆիզիոլոգիական բնույթ կրող արտադրությունը, որպես կանոն, լինում է երկու կրծքից: Երբեմն կանայք, երևույթից առավել անհանգստացած լինելով, կրկին ու կրկին սեղմում են իրենց կուրծքը՝ փորձելով ստուգել՝ շարունակվում է արդյոք արտադրությունը. իրականում սրանով իսկապես խորացնում են խնդիրը: Նման դեպքերում հարկավոր է որոշ ժամանակ հանգիստ թողնել պտուկները և «խնդիրը» կարող է լուծվել ինքն իրեն: Արտադրության որակը պետք է որոշի բժիշկը՝ զննման և որոշ հետազոտությունների արդյունքների հիման վրա: Սակայն պետք է հիշել մի բան, որ պտուկի անգամ պաթոլոգիկ արտադրությունների մեծ մասը վտանգավոր չէ և հեշտ բուժվում է: Պտուկից նորմալ կարող է համարվել արտադրությունը հղիության ընթացքում: Հղիության վաղ փուլերում որոշ կանայք նկատում են թափանցիկ արտադրություն պտուկներից, իսկ ավելի ուշ փուլերում արտադրությունը կարող է թանձրանալ և մգանալ: Նորմալ է համարվում նաև, երբ երեխային կրծքով կերակրելը դադարեցնելուց հետո դեռ որոշ ժամանակ կինը նկատում է սպիտակ արտադրություն պտուկներից: Երբեմն կարող է այդ երևույթը նկատվել ֆիզիկական ակտիվության (օրինակ վազք), պտուկի երկար գրգռման (օրինակ՝ կրծկալով) արդյունքում: Պտուկից պաթոլոգիկ (ոչ նորմալ) արտադրություն: Եթե պտուկի արտադրությունը բժիշկը գնահատում է որպես պաթոլոգիկ, այսինքն` ոչ նորմալ, ապա նա կարող է մի շարք լրացուցիչ հետազոտություններ առաջարկել: Դրանք են՝ արտադրության լաբորատոր քննություն, արյան անալիզներ, սոնոգրաֆիա, մամոգրաֆիա կամ դուկտոգրաֆիա (ծորանների քննություն), գլխուղեղի հետազոտություն: Երբեմն հնարավոր է մեկ կամ մի քանի ծորանի վիրահատական հեռացման անհրաժեշտություն հյուսվածքաբանական քննությամբ: Պտուկից պաթոլոգիկ արտադրությունների հնարավոր պատճառներից են՝ Կրծքագեղձումարտահայտված ֆիբրոզ–կիստոզ փոփոխություններ: Այս դեպքում արտադրությունը կարող է լինել թափանցիկ, սպիտակ, դեղին և անգամ կանաչ: Գալակտորեա:Դա կաթնարտադրությունն է, անգամ եթե կինը չի կերակրում կրծքով: Դրա պատճառները բազմաթիվ են. հիպոֆիզի գոյացություններ, որոշ հորմոնալ և հոգեմետ դեղամիջոցների ընդունում, որոշ դեղաբույսերի օգտագործում, հիպոթիրեոզ (վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարման տեսակ), թմրանյութերի օգտագործում: Ինֆեկցիա:Եթե պտուկի արտադրությունը թարախային է, ապա դա կարող է լինել կրծքագեղձի բորբոքման՝ մաստիտի հետևանք: Մաստիտը սովորաբար զարգանում է կերակրող մայրերի մոտ, սակայն երբեմն կարող է հանդիպել նաև անգամ երբևէ չհղիացած կանանց մոտ: Դուկտէկտազիա:Որպես պտուկից արտադրության պատճառ՝ սա զբաղեցնում է այդ շարքում 2-դ տեղը: Դուկտէկտազիան ծորանների լայնացումն է և ավելի բնորոշ է մեծահասակ կանանց: Դա, որպես կանոն, ծորանների խցանման հետևանք է, ինչը կարող է բերել արտազատուկի կուտակման և անգամ կրծքագեղձի բորբոքման: Ներծորանայինպապիլոմա: Դա դեպի ծորանի լուսանցքը աճող բարորակ գոյացություն է, որը պտուկից պաթոլոգիկ արտադրության ամենահաճախ հանդիպող պատճառներից է: Սրանով պայմանավորված՝ արտադրությունը հաճախ լինում է արյունային: Կրծքագեղձիքաղցկեղի որոշ տեսակների առկայություն: Չնայած, որ ճնշող մեծամասնության դեպքում պտուկի արտադրությունը չի համարվում ավելի լուրջ հիվանդության նախանշան, այնուամենայնիվ այն կարող է լինել նաև կրծքագեղձի քաղցկեղի (պտուկի քաղցկեղ /Պեջետի հիվանդություն/, պտուկի տակ գտնվող ներծորանային քաղցկեղ, ուշ շրջանում հայտնաբերված և արդեն քայքայվող քաղցկեղ) նշաններից մեկը: Նյութի աղբյուր՝ tert.am
Հրապարակման ամսաթիվը

2019-04-20 10:55:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003