Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է մրցույթ՝ Նախարարության համակարգում ընդգրկված` պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ -ի տնօրենի Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն բժշկական կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ` որից առնվազն 2 տարին կառավարման ստաժ, կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ, իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր), կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ` ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման, աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խարխուսանքի միջոցների կիրառման, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ` գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ, Բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում, Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն չի լրացել հավակնորդի 65 տարին: Լրացուցիչ պայմաններ` որոնք թեկնածուին տալիս են մրցակցային առավելություն. Առողջապահության կազմակերպչի մասնագիտացում կամ վերապատրաստումներ, Գիտական կոչում կամ հրապարակված գիտական հոդվածների, մասնագիտացումների կամ արտերկրում վերապատրաստումների առկայություն, միջազգային գիտաժողովներին մասնակցություն Օտար լեզուների իմացություն: Չի լրացել հավակնորդի 65 տարին: Մրցույթը կանցկացվի 2018 թվականի օգոստոսի 28-ին ժ. 1100-ին: Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները լիազոր մարմին են ներկայացնում` 1. դիմում. 2. մեկ լուսանկար 3 x 4 չափի. 3. քաղվածք՝ աշխատանքային գրքույկից. 4. ինքնակենսագրություն. 5. անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները. 6. քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում. 7. բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել). 8. կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի oրվանից առնվազն երեք oր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ: քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900-1200, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2018 թվականի հուլիսի 25-ը: Մրցույթը կկայանա Նախարարության շենքում /ք.Երևան, Հանրա¬պետության հրապարակ Կառավարության տուն - 3 /Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղե¬կու¬թյունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատա¬կազմ /ք.Երևան Կառավարության տուն – 3, հեռ.060-80-80-03/1502//: Նյութի աղբյուր՝ med-practic.com
Անցկացման ժամանակը

2018-08-28 14:45:00

© 2016-2017 - Hospitals.am, Ստեղծված "ԱՐԴԱՍԵ"-ի կողմից

Զանգ օպերատորին      +37460651003